|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Էդգար Պողոսյանի կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Հ.-ի հաղորդման` Էդգար Պողոսյանը ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին մասով իր նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու համար կաշառք է պահանջել:
2013 թ. նոյեմբերի 28-ին` ժամը 10.00-ի սահմաններում, Էդգար Պողոսյանն իր աշխատասենյակում Ա. Հ.-ից կաշառք ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ:
Էդգար Պողոսյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: