|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիերայի 18-րդ տուրի`«Սուոնսիի» (1:1) դեմ խաղից հետո պահանջել է երկար ժամկետով որակազրկել Էշլի Ուիլիամսին: «Սուոնսիի» ֆուտբոլիստը կարող էր կոտրել Վան Պերսիի պարանոցը, դա խայտառակ վարք էր, Վան Պերսին մահից է փրկվել»,- հայտարարել է կարմիր սատանաների գլխավոր մարզիչը:
«Խայտառակ արարք էր մրցակցի կողմից, նա պետք է որակազրկվի: Կարող էր կոտրվել Ռոբինի պարանոցը: Նա կարող էր մահանալ: Ուիլյամսն արեց ամենավտանգավոր բանը, որը ես երբևէ տեսել եմ խաղադաշտում: Ակնհայտ է, որ դիտավորյալ արեց: Սուլիչը հնչել էր, խաղացողը դա արեց հենց մրցավարի մոտ: Նա իսկապես կարող էր սպանել Ռոբինին»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: