|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է հունվարին տրանսֆերի հանել խնդիրներ ստեղծող արգենտինացի խաղացող Կարլոս Տևեսին: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Տևեսը կլքի քաղաքաբնակներին 20 մլն ֆունտի դիմաց:
Հիշեցնենք, որ ամռանը շեյխերը արգենտինացուն 50 մլն էին գնահատում: Բայց, ինչպես երևում է, հարձակվողը հասցրել է զզվեցնել Մանչինիին և թիմի ղեկավարությանը:
Ակումբը Կարլոսին 2 շաբաթով հեռացրել է խաղերից և արգելել մասնակցել պարապմունքներին: Հիշեցնենք, որ Բավարիայի դեմ հանդիպման ժամանակ խաղացողը հրաժարվել է փոխարինման դուրս գալ, թեեւ պնդում է, որ իրեն սխալ են հասկացել:
Եթե «Սիթին» կարողանա ապացուցել, որ Տևեսը հրաժարվել է կատարել աշխատանքային պարտականությունները, ապա պայմանագիրը կարող են չեղյալ համարել: Սակայն «Սիթին» դատարանի դռներն ընկնել չի ուզում և մտադիր է պարզապես վաճառել հարձակվողին: Քաղաքաբնակները ստացված գումարով ցանկանում են ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիին: