Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Ռոբին վան Պերսիի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:
«Դժվար է ֆուտբոլիստին ստիպել խաղալ, երբ նա չի ուզում դա անել: Ես չէի կարող ինձ թույլ տալ ստիպել նրան խաղալ մինչև պայմանագրի ավարտը: Ռոբինն անկեղծ տղա է: 29 տարեկան հասակում նա մտածեց ` կարո՞ղ եմ, արդյոք, այստեղ չեմպիոն դառնալ, թե՞ այլ ակումբում ավելի մեծ հնարավորություններ կան: Խոսքը ինչ-որ ժամկետների մասին է, ինչպես 39-ամյա կնոջ դեպքում, ով այդ տարիքում դեռ երեխա չունի: Նա սկսում է մտածել` ես այդքան էլ շատ ժամանակ չունեմ, և ընտրում է իր ուղին»,- Վենգերի խոսքն է մեջբերում The Telegraph-ը:
Վան Պերսին «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել անցյալ տարվա ամռանը և առաջին անգամ դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն: