|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերին 17-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով այցելելու է Անկարա:
Սպասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, այդ թվում` սիրիական ճգնաժամը, նաեւ Վաշինգտոնի պատժամիջոցների շրջանակներում Թուրքիայի` իրանական նավթ չգնելու որոշումը, թեեւ Թուրքիան մտադիր չէ դադարեցնել Իրանի հետ «ոսկի գազի դիմաց» գործարքը:
Հարկ է նշել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները լարված են Սիրիայի պատճառով: Իրանական պաշտոնյաները քննադատում են Թուրքիային այն բանի համար, որ այն կանգնել է Արեւմուտքի կողքին` Ասադի վարչակազմը տապալելու համար: Թուրքիայի վարչապետն էլ քննադատել է իրանական իշխանություններին Քրդական բանվորական կուսակցության հետ «պոտենցիալ կապեր» ունենալու համար: