|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դեկտեմբերի 13-ի գիշերը իր տանը կախվել է Վրաստանի Գարդաբանի համայնքապետարանի ղեկավարի տեղակալ Մանուչար Ջոխաձեն. հայտնում է Грузия.Online-ը:
Ջոխաձեն Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ էր։ Քաղաքական ուժի մեկ այլ ներկայացուցիչ, պատգամավոր Գիվի Թարգամաձենի կարծիքով` չի բացառվում, որ Ջոխաձեին այդ քայլին կարող էր դրդել այն, որ նրան կանչել էին դատախազություն` հարցաքննության։
«Բոլորը չէ, որ կարող են դիմանալ իշխանության ճնշումներին, ու մենք կարող ենք նաև նման հետևանքներ ունենալ` մեզ հայտարարված պատերազմի արդյունքում»,– ասել է նա։
Կատարվածի փաստով քրեական գործ է հարուցվել: