|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շատերի համար դեռևս խորթ է քաղաքը մաքուր պահելու մշակույթը: Տիգրան մեծ պողոտայում` Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող կանգառում տեղադրված սուրճի սարքից օգտվող որոշ քաղաքացիներ սուրճը խմելուց հետո միանգամյա օգտագործման բաժակները թողնում են տեղում` զլանալով դրանք նետել 4 մ հեռու գտնվող աղբամանը: Այն, սովորաբար, կեսօրից մինչև հաջորդ օրվա առավոտ բեռնված է լինում աղբով, իսկ սուրճի սարքին մոտ այլ աղբամաններ չկան:
Սուրճից օգտվողները հիմնականում տղամարդիկ են, ովքեր, ըստ երևույթին շարժվում են իրենց տան օրենքներով, այն է` իրենց սուրճի բաժակը լվանալու է կինը: Արտասահմանում սուրճի սարք ստեղծողները չեն նախատեսել սպասքը լվացող կին, փոխարենը ստեղծել են միանգամյա օգտագործման բաժակներ: Մերոնց մնում է կա'մ լրացնել արտադրողների բացը և սարքերի մոտ սպասք լվացողներ կանգնեցնել, կա'մ ընտրել ավելի հեշտ տարբերակ` բաժակների համար աղբաման տեղադրել:
