|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Փարիզում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Իրենց ելույթներն ավարտեցին նաև 77 կգ քաշայինները:
2010-ին Թուրքիայում կայացած աշխարհի առաջնության չեմպիոն Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը երկամարտի 356 կգ (պոկում՝ 166կգ և հրում՝ 190 կգ) հայտնվեց չորրորդ տեղում: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Առաքել Միրզոյանը գրավեց 10-րդ տեղը` 338 կգ (155+183):
Աշխարհի չեմպիոն դարձավ չինացի Սյաոյուն Լյուն` 375 կգ (170+205): Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Դաջին Սուն` 372 կգ (166+206): Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Ջայհոուկ Սան` 360 կգ (157+203):
Մինչ այժմ ելույթ ունեցածներից ամենալավ արդյունքը գրանցել է Մարտիրոսյանը, սակայն գործող չեմպիոնից ակնկալիքներն ավելի մեծ էին: