|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հնդկաստանի Օրիշա քաղաքում ընթացող համանուն շախմատի մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը արծաթե մեդալի համար լրացուցիչ մրցամարտերում հաղթեց հնդիկ գրոսմայստերներ Մագեշ Պանչանաթանին և Աջիթյա Գուփթային: Այսպիսով, Տիգրան Պետրոսյանը դարձավ «Օրիշա» շախմատի ավանդական միջազգային երրորդ մրցաշարի արծաթե մեդալակիր:
Մեր մարզիկն իր ակտիվում ունեցել է 8,5 միավոր և ընդամենը կես միավորով է զիջել մրցաշարի հաղթող, բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրովին, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա առաջատար: