|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2012 թվականի համար օրենք է ընդունվել, ըստ որի` Հայաստանում խաղատների գործունեությունը միայն որոշակի տեղերում է թույլատրվելու` քաղաքից դուրս` Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում կամ օդանավակայանի շրջակայքում, նաեւ միայն այն դեպքում, երբ խաղատուն բացողը 37 միլիարդ դրամի (մոտ 100 մլն դոլար) ներդրում է կատարում: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ԱԺ ֆինանսատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Հարկային օրենսդրական փաթեթով առաջարկվում է ամեն մի սեղանի հարկը դարձնել ամսական 6 միլիոն դրամ, իսկ ամեն մի խաղային ավտոմատի դրույքաչափը` 175 հազար դրամ։