|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսական Յարոսլավլ քաղաքում նոյեմբերի 9-ին սեփական տան շեմին հայտնաբերվել է քաղաքի մզկիթի երկրորդ իմամի` ազգությամբ հայ, 29-ամյա Արթուր Մանուկյանի դին:
Российская газета-ն տեղեկացնում է, որ երիտասարդը մահացել է հրազենային վերքերից: Մարդասպանը 3 անգամ կրակել է Մանուկյանի թիկունքին, երկու անգամ` գլխին: Հավանորեն զենքը եղել է խլացուցիչով, այդ պատճառով շենքի բնակիչները, այդ թվում` մահացածի հարազատները կրակոցներ չեն լսել:
Քննիչները չեն բացառում, որ սպանությունը տեղի է ունեցել ազգային հողի վրա կամ պատվեր է: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: