|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արեւմտահայաստանի Այնթապ (Ղազիանթեպ) քաղաքում բացվել է պղնձագործ հայ վարպետների աշխատանքների ցուցադրություն. տեղեկացնում է novostink.ru կայքը` վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող «Հայթերթ» հայկական պարբերականը:
Այնթապի թանգարանի տնօրեն Ալի Աթալարն ասել է, որ ցուցանմուշները հավաքվել են Թուրքիայի ամբողջ տարածքից: «Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի աշխատանքների մեծ մասի հեղինակները հայ վարպետներն են, այդ պատճառով իմ թանգարանում հիմնականում նրանց աշխատանքներն են»,- նշել է նա` հավելելով, որ մեծ սիրով սպասում է այն հայերին, ովքեր Այնթապ կայցելեն: