|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեպտեմբերի 2-ից մեկնարկած` Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված` ՀՅԴ Գերագույն Մարմնի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր` սեպտեմբերի 6-ին` ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) կանցկացվի «Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը Հայ Դատի աշխատանքներում» խորագրով հանդիպում-քննարկում ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ:
Քննարկումից հետո կցուցադրվի երիտասարդ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որում սովորական մարդկանց ճակատագրերի օրինակով ռեժիսորն անդրադարձել է Մարաղայի ողբերգությանը: Ֆիլմի հիմքում չընդհատված պատերազմի իրական զոհերի իրական պատմությունն է: