|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինայում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մաքս Ալերը հայտարարել է, որ հիմնադրամը «դադար» է վերցրել Ուկրաինայի հետ հարաբերություններում. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Մենք որոշել ենք դադարեցնել հարաբերությունները, որպեսզի տեխնիկական որոշ հարցեր լուծելու համար համապատասխան քայլեր կատարվեն: Տնտեսական քաղաքականության վերաբերյալ քննարկումները կվերսկսվեն մոտ ապագայում»,- ասել է Ալերը:
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ Ուկրաինան ԱՄՀ-ի հետ համագործակցության պայմանագրերը կթարմացնի այն բանից հետո, երբ Ռուսաստանի հետ ընդհանուր հայտարարի գա գազի գնի հարցում:
2010-ի ամռանը հիմնադրամը որոշում էր ընդունել Կիեւին 15.5 միլիարդ դոլարի վարկ տալու մասին: Ուկրաինան երկու անգամ ստացավ 3.4 միլիարդ դոլար, սակայն նույն տարվա դեկտեմբերից այս ծրագրի շրջանակներում համագործակցությունը դադարեցվեց: ԱՄՀ ներկայացուցիներն Ուկրաինայում այս շաբաթ բանակցություններ էին վարվում փոխվարչապետ Սերգեյ Տիգիպկոյի եւ ֆինանսների նախարար Ֆյոդոր Յարոշենկոյի հետ: