|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն չի պատրաստվում հավաքական հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին` մասնակցելու Իսպանիայի և Շվեդիայի հավաքականների հետ ընկերական խաղերին:
Daily Mail-ի տեղեկացմամբ` իտալացի մասնագետը ցանկանում է փորձել, թե Ռունիի բացակայության պայմաններում ինչ նոր տարբերակներ կարելի է կիրառել, քանի որ Ռունին Եվրո-2012-ում որակազրկվել է 3 խաղով:
Ամեն դեպքում Կապելոն Ռունիին խոստացել է, որ քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում կընդգրկի նրան հավաքականում: