|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բոսնիայի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել են Սարաեւոյում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակման նոր կադրեր:
Տեսագրությունում երեւում է` ինչպես է Սերբիայի 23-ամյա քաղաքացի Մեւլիդ Յաշարեւիչը գնդակոծում ԱՄՆ դեսպանատունը: Զինված տղամարդը մոտ կես ժամ կրակահերթեր է արձակել շենքի ուղղությամբ։ Հրազենային ծանր վնասվածք է ստացել դեսպանատունը հսկող ոստիկաններից մեկը:
Յաշարեւիչին հաջողվել է վնասազերծել միայն դիպուկահարի հասցրած վնասվածքից հետո: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա սպանվել է: Ըստ հետախուզական ծառայության` ձերբակալվածը կապեր ունի իսլամի արմատական ճյուղին պատկանող վահաբական ուղղության հետեւորդների հետ:
աղբյուրը` ԵրկիրՄեդիաTV