|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելական զորքերը պաղեստինցի արմատականների զինված հարձակումից հետո պատասխան կրակ են բացել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերի մերձակայքում, ինչի հետևանքով լրագրողներ են տուժել։
Ինչպես հաղորդել Է Ալ-Մանար հեռուստաալիքը, Ալմա աշ-Շաաբ շրջանում գնդակոծության է ենթարկվել լրագրողների տեղափոխող մեքենան, որում գտնվել են մի շարք լրատվական գործակալությունների ֆոտոթղթակիցներ և Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը:
Գնդակոծության հետևանքով զոհվել է Reuters գործակալության լիբանանցի լուսանկարիչ Իսսամ Աբդալլան, ևս երկուսը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:
Ավելի վաղ լիբանանյան բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալմա ալ-Շաաբի բարձունքներում հրթիռակոծվել է լիբանանցի զինվորականների դիտակետը, սակայն նրանցից ոչ ոք չի տուժել։ Լրագրողները շարժվել են սահմանամերձ այդ հատված՝ նկարահանումներ անելու և ճանապարհին հրետակոծվել: