|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ֆարսիով հեռարձակվող երկու հեռուստաընկերությւնների տված հարցազրույցում ասել է, որ Իրանում ԱՄՆ "վիրտուալ դեսպանատուն" բացելու ծրագիր ունի. տեղեկացնում է mignews.com-ը:
«Մտադիր եմ ուղիղ խոսել Իրանի ժողովրդի հետ, հատկապես` երիտասարդների: Դուք պետք է հասկանաք, որ մենք վեճեր չունենք Իրանի ժողովրդի հետ»,- հայտարարել է նա:
Պետքարտուղարը հայտնել է, որ կայքը կսկսի գործել մինչեւ տարեվերջ: Այն կհիշեցնի դեսպանությունների սովորական կայքերը, սակայն նշումով, որ ԱՄՆ-ը եւ Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն: Կայքում տեղադրվելու են տարբեր նյութեր, բացատրություններ, թե ինչպես է կարելի ամերիկյան վիզա ստանալ, նաեւ ցուցումներ` ԱՄՆ-ում սովորելու ցանկություն ունեցողների համար: