|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ-ը փորձում է հերքել նախօրեին Իրանի անվտանգության նախարարության տարածած հայտարարությունն այն մասին, թե Իրանում 17 մարդ է ձերբակալվել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար. տեղեկացնում է BBC-ն:
Իրանի անվտանգության նախարարության հայտարարությանն առաջինն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հերքելով լուրը:
«Իրանի իշխանությունները ստի երկար պատմություն ունեն: Ես կասկածով կվերաբերվեի Իրանի ցանկացած պնդմանն այն գործողությունների մասին, որ նրանք նախաձեռնել են»,- Fox News-ի եթերում հայտարարել է նա:
Ավելի ուշ թեմային է անդրադարձել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ կտրուկ հերքելով տեղեկատվությունը:
«Լուրերն այդ մասին ամբողջովին սուտ են: Դա ծայրից ծայր սուտ է: Այդ քարոզչությունն իրականացվում է Իրանի կրոնական վարչակարգի կողմից, որը ձախողվել է եւ չգիտի՝ ինչ անել: Իրանի տնտեսությունն ամբողջովին մեռած է, եւ իրավիճակն ավելի է վատանում: Իրանում իսկական խառնաշփոթ է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը: