|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կոալիցիա նշանակում է ժամանակավոր միավորում` հանուն ինչ-որ բանի, եւ կոալիցիայի այդ նրբերանգները` պառակտում եւ այլն, օրինաչափ դրսեւորումներ են. yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ներկոալիցիոն խմորումներին, ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքերով` կոալիցիոն հուշագիրը կարող է փոխվել տարին չորս, հինգ, նույնիսկ` տասն անգամ, կոալիցիայի պառակտումներն էլ պետք է դիտել իբրեւ օրինաչափ երեւույթ:
Հարցին` որքանո՞վ է հավանական ԲՀԿ-ի դուրս գալը կոալիցիայի կազմից այս պահին, եւ ի՞նչ կշահի դրանից ՀՀԿ-ն, Հայրիկյանը պատասխանեց. «Էնքան մանր են ինձ համար այդ խնդիրները, որ չեմ էլ մտածել այդ ուղղությամբ: Շատ մանր բան եմ համարում նաեւ փողի վրա ստեղծված կուսակցությունը: Առանց այդ կուսակցությունների էլ Հանրապետականը առավելություն ուներ պառլամենտում, այնպես որ, դա որոշիչ կոալիցիա չէ, եւ, ինչպես ասում են, միայն երկրորդ պաշտպանական գիծ ապահովելու համար է արված»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԻՄ նախագահը հայտարարել էր ՀՀԿ-ին միանալու եւ առաջիկա խորհդարանական ընտրություններում նրան սատարելու մասին: