|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ոստիկանության Մասիսի բաժնում հոկտեմբերի 24-ին` ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ոտքի, պարանոցի և կրծքավանդակի մասերում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Դիանա Մ.-ն, իսկ նախաբազկի մասում վնասվածքով` 35-ամյա Արևիկ Գ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են` նույն օրը` ժամը 14.00-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ Դիանա Մ.-ին, այնուհետև վիճաբանությանը միջամտած Արևիկ Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքներ է պատճառել Դիանա Մ.-ի նախկին ամուսինը` նախկինում դատված 29-ամյա Ատոմ Բ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Դիանա Մ.-ն ի վիճակի չի եղել որեւէ տեղեկություն հաղորդել: Արևիկ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ատոմ Բ.-ն կալանավորված է: Կատարվում է նախաքննություն: