|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միսուրատայի հազարավոր բնակիչներ հերթ են կանգնել քաղաքի շրջաններից մեկի շուկայի մոտ, որպեսզի իրենց իսկ աչքով տեսնեն Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի դիակը, որը պահվում է սննդի համար նախատեսված սառնարաններից մեկում. հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Դիակը պահելու համար ընտրվել էր մարդկանց աչքերից հեռու այդ տեղը, սակայն գաղտնիքը պահպանել չի հաջողվել: Եվ երբ մարդիկ են սկսել հավաքվել, իշխանությունները որոշել են մարմինը բոլորին տեսանելի մի վայրում դնել:
Շուկա այցելողները, այդ թվում` նաեւ երեխաները, նկարվում են սպանված Կադաֆիի հետ: Քանի որ Կադաֆիի հետ նկարվել ցանկացողների հսկայական հերթ է գոյացել, մարմինը հսկող անվտանգության ծառայողները այցելության ժամեր են սահմանել նրա ընտանիքի եւ բարեկամների համար:
Նախատեսվում է, որ Կադաֆիի մարմինը հողին կհանձնվի վաղը, սակայն հավանական է, որ հետաձգվի, քանի որ նոր իշխանությունները գերեզմանի համար հարմար տեղ դեռեւս չեն գտել:
Նրա գերեզմանի վայրը գաղտնի է պահվելու, որպեսզի Կադաֆիի համախոհների համար այն ուխտագնացությունների վայր չդառնա: