|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Երբ փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների արդյունքներն ուսումնասիրում ենք ըստ ընտրատեղամասերի, բավական հետաքրքիր պատկեր է պարզվում: Հատկապես հեռավոր գյուղերում իշխանություններն ապահովել են մասնակցության բարձր ցուցանիշ, ընդ որում մասնակիցների մեծ մասը քվեարկել է հենց Սերժ Սարգսյաևի օգտին։ Պատկերն ավելի սոսկալի է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների տիրապետության տակ գտնվող գյուղերում՝ նրանց ծննդավայրերում։
Ս. Սարգսյանի ծննդավայր Տեղ գյուղում 891 հոգուց քվեարկության մասնակցել է 831-ը, որից 812-ը քվեարկել են հենց նրա օգտին։ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղում` Մխչյանում, 3688 ընտրողից մասնակցել է 3017-ը, և նրանցից 2899-ը քվեարկել է հօգուտ Ս. Սարգսյանի։ Ահա թե ինչպես է նկարվել Ս. Սարգսյանի 58 տոկոս հաղթանակը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։