|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիան մտադիր չէ միայնակ պատասխանատվություն կրել "Նաբուկո" նախագծի իրականացման համար. հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` նա նշել է, որ նախագծին մասնակցում է 6 գործընկեր, եւ գազատարի շինարարությունը բոլորի պարտականությունն է: «Իհարկե, «Նաբուկո»-ի իրագործման համար մենք կանենք ինչ անհրաժեշտ է, սակայն արտադրող եւ մատակարար երկրներ միայնակ փնտրել չենք պատրաստվում»,- ասել է նախարարը:
Նա նաեւ հայտարարել է, որ «եթե ԵՄ-ն նոր էներգետիկ գլուխ չբացի Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններում, Անկարան դրանից ոչինչ չի կորցնի»:
«Մենք ոչ ոքի ոչինչ չենք խնդրի: Մենք ունենք մեր ռազմավարություն, որի շրջանակներում իրագործում ենք մեր նախագծերը: Ամեն դեպքում` Թուրքիան կորցնող կողմ չի լինի»,- ընդգծել է Յըլդըզը: