|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պարզվում է` իշխանության համար շատ դժվար է եղել ՀԱԿ-ի հետ աշխատել երկխոսության շրջանակներում կազմակերպված հանդիպումների ժամանակ: Համենայն դեպս, «Երկիր»-ի հարցին նման պատասխան տվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով փոխարինելուն` Հարությունյանը նշեց, որ այս հարցին մեկնաբանություն տալը եւս դժվար է:
ՕԵԿ-ական պատգամավորը նկատեց, որ ՀԱԿ-ի դիրքորոշումներն ամիսը մեկ փոխվում են, եւ եթե հիմա մեկնաբանություն տա մեր հարցին, շատ հավանական է, որ, ասենք, մեկ ամիս անց ՀԱԿ-ն ուրիշ բան սկսի պահանջել: Որակելով ՀԱԿ-ի քաղաքականությունն անհասկանալի` Հարությունյանը վստահեցրեց, որ իսկապես դժվարանում է որեւէ հստակ բան ասել: