|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել է սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Երկրի ղեկավարը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում: «Դուք ձեր ընկերների հետ մեծ սխրանք եք գործել՝ ձախողելով հակառակորդի՝ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությանը սպառնացող սադրիչ գործողությունները: Գլուխ եմ խոնարհում հայրենիքին մատուցած ձեր ծառայության առջև»,- ասել է Հանրապետության նախագահը և ավելացրել, որ, շնորհիվ հայ ժողովրդի կողմից մղվող միասնական և միահամուռ պայքարի, ստեղծված իրավիճակը հաղթահարելու ենք պատվով: