|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂՀ Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 19-ամյա զինծառայող Յուրիկ Գեւորգի Ներսիսյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գործով առայժմ ձերբակալվածներ չկան:
Ներսիսյանը Խարբերդ գյուղի բնակիչ է եւ ԼՂՀ պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից: Նախնական տեղեկությունների համաձայն` նա հրազենային վնասվածք է ստացել դնչի հատվածում: Իսկ մինչ այդ վիճաբանություն էր եղել Յուրիկ Ներսիսյանի եւ մարտական հենակետում գտնվող ծառայողների միջեւ. նրանք ծեծել ու ստորացրել էին զինվորին: