|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Ազատության հրապարակում անցկացվող ՀԱԿ հանրահավաքին` հայտարարելով, որ կոպտորեն խախտվում է հասարակական կարգը:
Նշվում է, որ, անտեսելով հրապարակը վրաններից ազատելու` ոստիկանության օրինական պահանջները, հավաքի կազմակերպիչների և մասնակիցների անօրինական գործողությունների հետեւանքով նույնիսկ վերանայվել է ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանին վերջին հրաժեշտը տալու արարողությունը օպերայի եւ բալետի թատրոնում անցկացնելու որոշումը:
«Դրսևորելով հանդուրժողականություն և պահպանելով հավաքի կազմակերպիչների հետ հետևողականորեն բանակցելու` որդեգրված սկզբունքը` ոստիկանությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել օրինականության խախտման նման դրսևորումների վերացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելուց՝ ապավինելով հավաքի կազմակերպիչների ողջամտությանը: Միաժամանակ, անօրինական հավաքի կազմակերպիչները և մասնակիցները հերթական անգամ տեղեկացվում են, որ հասարակական կարգի անհամաչափ խախտման դեպքում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: