|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 941-Ն որոշման՝ 1239,1 տոննա գարու, 18,8 տոննա եգիպտացորենի, 126,9 տոննա առվույտի և 44,5 տոննա կորնգանի սերմացուները հատկացվել են մարզպետարաններին՝ 2014 թվականի աշնանը հողօգտագործողներին անվճար տրամադրելու և 2015 թվականի գարնանը ցանք կատարելու նպատակով։
Հատկացվող սերմացուները զտված, ախտահանված և պարկավորված վիճակում հանրապետություն են ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից։ Հաշվի առնելով սերմացուների ախտահանված լինելու փաստը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ վերջիններս նախատեսված են միայն ցանք կատարելու համար, և դրանց օգտագործումն անասնակերի կամ այլ նպատակներով խստիվ արգելվում է։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին