|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Աստծու տված բանը մարդու ձեռքից առնում են, թուրքը, որ թուրք է` նման բան չի անի»,- Ազատության հրապարակում Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով զուգարանների թեմային` իր դժգոհությունը հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը եւ նկատեց, որ հարցն այդպես էլ լուծում չի ստացել:
Չնայած դրան` նրա տրամադրությունը բավական բարձր էր, իսկ առիթը Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղն է:
Մուսինյանը նշեց, որ իրենք եւս հետեւելու են խաղին, բայց ոչ կենդանի, այլ Ազատության հրապարակում տեղադրված համապատասխան սարքավորումների օգնությամբ:
Մեր հավաքականի հաղթանակին Մուսինյանը հավատում է: «Մեր տղերքի ցավը տանեմ: Տեսեք, թե ոնց ենք կրելու»,- վստահեցրեց նա: