|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ծանրամարտի առաջիկա առաջնություններում մեր մարզուհիներին աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը մաղթում է հաջողություններ: Ավտովթարից հետո առաջին անգամ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ աղջիկները լավ մարզավիճակում են:
«Թող աշխարհը տեսնի, որ մեր աղջիկներն ուժեղ են»,- նշեց Նազիկը` հավելելով նաեւ, որ ցանկանում է Հայաստանում ծանրամարտի դպրոց հիմնել` հատուկ կանանց համար:
Մարզուհուն առայժմ չի թույլատրվում ակտիվ մարզումներ անցկացնել եւ ծանրություն բարձրացնել, նա անգամ մեքենա չի վարում: Ներկայումս միայն նախավարժանքներ է կատարում: