|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ֆիզիկայի ինստիտուտը ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերափոխելու` կառավարության որոշմանը:
Պատգամավորն առաջարկեց մինչ այդ կապակցությամբ խորհրդարանական լսումների անցկացումը սառեցնել գործընթացը:
Նա նշեց, որ հակառակ դեպքում գիտական այդ հիմնարկը դադարում է գիտական հիմնարկ լինելուց, իսկ ֆիզիկայի ինստիտուտի մասին բարձրաձայնում են ոլորտի հետ բոլորովին կապ չունեցող մարդիկ:
Վ. Հովհաննեսյանը հիշեցրեց, որ դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանն աչքի է ընկել ֆիզիկայի ոլորտում ունեցած իր հաջողություններով, եւ ատոմակայանը Հայաստանում կառուցվել է հենց այդ պատճառով: Եվ նման ինստիտուտի ոչնչացումը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանն ունի նոր ատոմակայան կառուցելու եւ այլ ծրագրեր:
Նա ԱԺ ղեկավարին փոխանցեց 100-ից ավելի ստորագրություններով նամակը, իսկ Հովիկ Աբրահամյանը խոստացավ հետեւել խնդրին: