Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Ջեյմս Փեբիլսը՝ ԱՄՆ-ից, և շվեյցարացիներ Դիդիե Քելոն ու Միշել Մայորը դարձան ֆիզիկայի բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակի հաղթողներ. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ նշված է՝ Մայորին և Քելոյին մրցանակ է շնորհվել 1995 թ.-ին առաջին էկզոմոլորակի բացահայտման համար։ Այդ ժամանակվանից ի վեր էկզոմոլորակի էվոլյուցիայի ուսումնասիրությունը համարվում է ժամանակակից աստղագիտության հիմնարար ուղղություններից մեկը:
Փեբիլսը կստանա մրցանակ «ֆիզիկական տիեզերագիտության տեսական հայտնագործությունների համար»:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին` շվեդ գործարար և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:
Այս տարի յուրաքանչյուր մրցանակի գումարը կազմում է ինը միլիոն շվեդական կրոն (ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլար):