|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կ:մնա, որպես հեղափոխությունից հետո ամենաձախողված պետական պաշտոնյաներից մեկը՝ ըստ Yerkir.am-ի այսպիսի ֆեյսբուքյան գրառում է արել ֆիզիկայի ուսուցիչ Աղասի Միքայելյանը
«Կմնա, որպես նախարար, ով չիմանալով ինչ անել այցելում էր դպրոցներ ու հաթաթա տալիս, որ հանկարծ ծաղիկ չվերցնեն:
Կմնա պաշտոնյա, ով մեղմ ասած սարսափում էր Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեսնելիս, Հայ եկեղեցու պատմություն առարկայի անունը լսելիս: Կմնա պաշտոնյա, ում դարակներում տենց էլ չի գտնվի ԱՅԲ-ի չարաշահումների աուդիտը:
Կմնա պաշտոնյա, ով ֆինանսավորել ա անհասկանալի ֆուտուրիստական հաչոցներ ու տրանսգենդերի մասին ֆիլմ:
Կմնա պաշտոնյա, ով լիքը բարեփոխումներ ա արել կրթության ոլորտում, բայց էդ բարեփոխումներից միայն ինքն ա տեղյակ»,-գրել է նա: