|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր yerkir.am-ի թղթակցին ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը կա'մ դաշինք կստեղծի` հանուն «Կատարյալ ժողովրդավարական մոդելի», կա'մ էլ, «եթե այդպիսի բարձր նպատակ չլինի, եւ ընտրությունները նմանվեն նախորդ ընտրություններին, որեւէ բանի չի մասնակցի»:
Մեր հարցին` ո՞ր ուժերին է տեսնում հավանական դաշինքի կազմում, Հայրիկյանը նշեց. «Կլինեն միայն այն ուժերը, ովքեր կընդունեն իմ առաջարկած «Կատարյալ ժողովրդավարության մոդելը»: