|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ալ Քաիդա»-ի պարագլուխներից Անվար ալ Ավլաքին, որի մահվան մասին երեկ տեղեկություններ էին տարածվել, ողջ է. պնդում է նրա եղբայրը:
Ըստ Reuters-ի` Եմենի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, թե Անվար ալ Ավլաքին իր զինակիցների հետ կռվի է բռնվել Եմենի զորքերի հետ Շեբվա շրջանում եւ զոհվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ալ Ավլաքին զոհվել է ամերիկյան գաղտնի ծառայության անօդաչու սարքի հարձակման հետեւանքով: Բանն այն է, որ Նահանգները խոստացել էին ակտիվ պայքար սկսել եմենյան «Ալ Քաիդա»-ի դեմ: Ներկայումս ահաբեկչական այս խմբի հենց եմենյան կառույցն է ամենակազմակերպվածն ու հզորը:
Իսկ ԱՄՆ-ում ծնված ալ-Ավլաքին համարվում է «Ալ Քաիդայի» իդեոլոգներից մեկը: