|
Փոխարժեքներ
15 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Իրանցի քրիստոնյա քահանա Յուսուֆ Նադերխանիի փաստաբանը հայտարարել է, որ նա կենդանի մնալու հնարավորություն ունի: 30-ամյա Նադերխանին 2009-ին դատապարտվել էր մահապատժի` դավանափոխության համար: Նա քրիստոնեություն էր ընդունել 19 տարեկանում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Իրանի գերագույն դատարանը Նադերխանիին կենդանի մնալու դիմաց առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից, սակայն, ինչպես նշում է վերջինիս փաստաբանը, Նադերխանին հրաժարվում է այդ քայլից:
Անգլիական եկեղեցու նախկին եպիսկոպոսը` Մայքլ Նազիր Ալին, BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ, որպես քրիստոնյա, ինքը չի կարող խորհուրդ տալ Նադերխանիին` հրաժարվել իր հավատից:
«Ես նույնպես նման խնդիր եմ ունեցել, թեեւ, իհարկե, ոչ այս ձեւով: Նման իրավիճակում ես ինձ համար Աստծուց կխնդրեի ուժ ու քաջություն. նույնն էլ նրա համար եմ խնդրում: Միեւնույն ժամանակ, ես իմաստություն եմ խնդրում նրանց համար, ովքեր իշխանության ճակատագիրն են որոշում»,- ասել է Նազիր Ալին:
Տարբեր միջազգային կազմակերպություններ իրանական իշխանություններին բազմիցս կոչ են արել մեղմել Նադերխանիի դատավճիռը, սակայն դատարանն անհողդորդ է մնացել: