|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2012 թ. պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները, որոնք հրատարակում է Գնահատման ու թեստավորման կենտրոնը, պատրաստ կլինեն մինչև 2011-ի նոյեմբերի վերջը. տեղեկացնում է ԳԹԿ մամուլի ծառայությունը: Դրանք կտրամադրվեն 12-րդ դասարանցիներին:
Կրթական բարեփոխումների շրջանակներում այս տարվանից ներդրվում են նաեւ թեստային առաջադրանքներ պարունակող շտեմարաններ (այս տարի միայն հայոց լեզու և հայ գրականություն, մաթեմատիկա առարկաներից): Այս դեպքում դիմորդը նախապես տեղեկացված կլինի քննության ժամանակ իր առջև դրվող թեստի առաջադրանքներին: Բացի այդ` մի շարք մասնագետների համատեղ աշխատանքով կազմվող շտեմարանները հնարավորություն են ընձեռելու խուսափել թեստերում առկա` վիճահարույց պատասխաններ պարունակող առաջադրանքներից: