|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական և համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը և արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Նախնական վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է 5 թիրախային շուկա՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատար։
Թիրախային շուկաների ամփոփ տեղեկագրերում կարող եք գտնել տեղեկատվություն ուսումնասիրվող երկրի ներկրման կառուցվածքի, մաքսային սակագների, մաքսային և հարկային օրենսդրության, արգելված կամ սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ:
Թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության առումով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող աշխատանքը լինելու է շարունակական: 2018 թվականիընթացքումնախատեսվումէ ևս 7 շուկայի մասով ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագրերի մշակում: