|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
BBC Newsnight հեռուստածրագիրը հայտնաբերել է, որ Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ են գնացել բռնցքամարտի միջազգային կազմակերպության` World Series Boxing-ի (WSB) հաշվին: Աղբյուրների համաձայն` գումարները փոխանցվել են երաշխիքի դիմաց, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները 2012-ին Լոնդոնում անցկացվելիք օլիմպիադայում 2 ոսկե մեդալ կնվաճեն:
Օլիմպիական մարտերը կազմակերպող Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) խոստովանել է, որ Ադրբեջանի մի քաղաքացի 9 մլն դոլար է մուտք արել մրցումներից մեկի հիմնադրամ, սակայն հերքել է, որ մեդալների հարցով գործարք կա:
AIBA-ի փաստաբանները BBC-ին հայտնել են, որ նման պնդումները «անհեթեթ են եւ իրականությանը չհամապատասխանող»: Դա է պնդում նաեւ AIBA-ի նախագահ Չինգ-Կուս Վուն, որը Newsnight-ին հայտնել է, որ պայմանավորված մարտերի մասին տեղեկությունները հերյուրանք են, եւ «WSB-ն աշխատում է չափազանց թափանցիկ»: Նա հավելել է, որ իր կազմակերպությունը անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ եւ պատրաստակամություն է հայտնել մեղադրանքների փաստով հետաքննություն սկսել:
AIBA եւ WSB-ն հավաստիացնում են, որ Ադրբեջանից ներդրողն անհատ է, ոչ մի կապ չունի ադրբեջանական իշխանությունների հետ, գործարքն էլ կնքվել է ներդրողի համար կոմերցիոն շահույթ ապահովելու համար: Սակայն սպորտային պրոմոութեր Բարրի Հիրնը, որը հրավիրվել է` WSB-ի տնտեսական նպատակահարմարությունը գնահատելու, զարմացել է, որ որեւէ ներդրող կարող է այստեղ մեծ շահույթ ակնկալել: