|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության սենատոր Ժան Ժերմենը ինքնասպանություն է գործել կոռուպցիոն գործով դատական լսումից առաջ, որի հետ առնչություն է ունեցել նաեւ ինքը, տեղեկացնում է BBC-ն:
Հետաքննությունը պարզել էր, որ 67-ամյա խորհրդարանականը անօրինական կերպով օգնել է այն չինացի զույգերին, ովքեր ցանկացել են պսակադրվել Ֆրանսիայի պատմական վայրերում:
Ժերմենը գրություն է թողել, որ ինքը մեղավոր չէ: Նա նաեւ նշել է, որ ԶԼՄ-ների եւ իրավական համակարգի կողմից ճնշումներն են դրդել իրեն նման քայլի դիմել: