|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը «ՀայՌուսգազարդ»-ին պաշտոնապես տեղեկացրել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ից, Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ» մայրուղային գազատարի նոր հատվածի միացման աշխատանքներ: Նախատեսվում են նաև սողանքային հատվածի վերանորոգման և գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ: Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:
«ՀայՌուսգազարդ»-ի լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ այդ ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների: