|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ըստ օրենքի` գյուղտեխնիկայի օգտագործման ժամկետը 8 տարի է, սակայն մեր տեխնիկայի մոտ 90 տոկոսը 30 տարվա պատմություն ունի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ թեեւ վերջին 20 տարիների ընթացքում զգալի տեխնիկական վերազինում է կատարվել, սակայն ոչ այն ծավալով, ինչպես իրենք էին ակնկալում:
«Այս պահի դրությամբ` հանրապետությունում կա 15.000 տրակտոր, որոնցից 61-ը 2010-ին Ճապոնիան է տրամադրել»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ 61-ից 20-ը տրամադրվել է գյուղապետարաններին` պիլոտային ծրագրով, իսկ 5-ը` սերմ հատկացնող ընկերություններին: