|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ԱԺ ղեկավարությունը կաղում է լեզվով ու մտքով, պատասխանեց. «Զավեշտալի է` իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել էին: Երբ չեն կարողանում ինտելեկտուալ պատասխաններ տալ, մտնում են վիրավորանքների դաշտ: Հանրությունը գիտի Գալւստ Սահակյանի ունակությունները, մենք նրանց մակարդակին չենք ուզում իջնել»:
Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ առաջինը Լևոն Զուրաբյանն է հայտարարել, որ ընդդիմությունը կաղում է ու կապաքինվի, իրենք էլ առաջարկել են դեղատոմս, որ կարողանան այդ հիվանդությունը հաղթահարել: «Լևոն Զուրաբյանին Լևոն պապիկի եք վերածել և ուզում եք որ այսօրվա բրիֆինգը նրա մեծարման երեկոն դարձնեք»,- ասաց նա: