|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ երեկվա նիստի ավարտից հետո Սամվել Ֆարմանյանը և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շարունակել են վիճել:
«Վեճի առարկան եղել է Ֆարմանյանի այն հայտարարությունը, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իր ընտրատարածքում փող է բաժանել՝ հօգուտ ՀԱԿ-ի: Այս հայտարարությունն այնքան է վրդովեցրել Զուրաբյանին, որ նա պատիվ է պահանջել Ֆարմանյանից: Հետո վեճն այն աստիճան է թեժացել, որ վեր է ածվել ծեծկռտուքի:
Լրատվամիջոցը միջադեպի առնչությամբ զրուցել է Ս.Ֆարմանյանի հետ, ով իր խոսքում ասել է, որ երբ ինքը խոսելիս է եղել Ռուբիկ Հակոբյանի հետ, Լ.Զուրաբյանը մեջ է ընկել՝ օգտագործելով բառապաշար, որով, հավանաբար, նրա հետ շփվում են իրենց տանը: Ի պատասխան, ինչպես հայտնել է Ֆարմանյանը, ինքը դաստիարակչական ապտակ է տվել:
«Նման իրավիճակում, հավատացնում եմ, ցանկացած հայ տղամարդ կվարվեր նույն կերպ»,- ասել է Սամվել Ֆարմանյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: