|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քենիայի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով մոտ 120 բնակիչ կենդանի այրվել է: Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, գտնվում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի արվարձաններից մեկում:
Ըստ նախնական վարկածի` տարածքով անցնող բենզինի խողովակից արտահոսք է սկսվել, ինչը տեսնելով, թաղամասի բնակիչները փորձել են դույլերով հավաքել արտահոսող վառելիքը: Հենց այդ ընթացքում էլ տեղի է ունեցել պայթյունը, որի հետեւանքով առաջացած հրդեհն էլ մարդկանց մահվան պատճառ է դարձել:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, նման միջադեպերը Քենիայում հազվադեպ չեն. բենզինի խողովակի նմանատիպ վերջին պայթյունը տեղի էր ունեցել 2009 թվականին, որի հետեւանքով 122 քաղաքացի էր զոհվել: