|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում զինյալները շաբաթ օրը գրավել են «Ուեսթեյգ» առեւտրի կենտրոնը՝ մարդկային մեծ կորուստների գնով: Վերջին տվյալներով՝ զոհվել է 59, վիրավորվել' 300 մարդ: Զոհերի թվում են նաեւ երկրի նախագահի հարազետներն ու օտարերկրացիներ:
Կան բազում պատանդներ, որոնց կոնկրետ թիվը հայտնի չէ: Ահաբեկիչները բաց են թողել միայն արաբերեն իմացողներին:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորումը, որը հայտարարել է, որ իրենք այդ քայլով վրեժ են լուծում քենիացիներից քենիական զորքերի մասնակցությամբ Սոմալիի տարածքում իրականացվող ռազմական գործողությունների համար: