|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Անկարայի արդյունաբերական շրջանում գտնվող գործարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով 4 հարկանի շինության երկու հարկերը փլուզվել են: Գործարանում դեպքի պահին մոտ 60 հոգի է գտնվել:
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գոկչեքը տեղեկացրել է, որ պայթյունի հետեւանքով 3 մարդ է զոհվել, վիրավորվել են` 30-ը, եւս 5-ը այս պահին փլատակների տակ են:
Ըստ նախնական վարկածի` պայթյունն առաջացել է գազի արտահոսքի հետեւանքով:
Ականատեսների վկայությամբ` պայթյունից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել: 4-5 վիրավորի հանել են մինչ փրկարարների ժամանումը:
Անկարայի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տարածքում աշխատում են 25 հրշեջ եւ 15 շտապ օգնության մեքենաներ: