|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը վերջնականապես հաղթահարել է ավշային համակարգի քաղցկեղը, որը նրա մոտ հայտնաբերվել էր 2009 թվականին:
Բժիշկներին հաջողվել է երկրի նախագահի հիվանդությունն ախտորոշել նախնական փուլում, ինչը հնարավորություն է տվել անցկացնել բուժման ինտենսիվ կուրս` քիմիաթերապիայի օգտագործմամբ:
Բրազիլիայի 64-ամյա նախագահը նշել է, որ իր առողջությունը հրաշալի վիճակում է, եւ որ ինքն արդեն փորձում է ազատվել 4-5 կիլոգրամներից, որոնք ձեռք է բերել հիվանդության ընթացքում:
Գաղտնիք չէ, որ Բրազիլիայի առաջին կին նախագահը պաշտոնում ընտրվելուց հետո չի դադարում իր արտաքին տեսքի մասին մտածելուց, այդ պատճառով հանրային ելույթների ժամանակ օգտագործում է դիմահարդարման բազմապիսի պարագաներ: