|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ այցելել է Ջավախք եւ ծանոթացել Փարվանա լճի մոտակայքում կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարության ընթացքին:
Ինչպես տեղեկացնում է վրացական Medianews գործակալությունը, Վրաստանի նախագահին ուղեկցել են վարչապետ Նիկա Գիլաուրին եւ այդ երկրի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդրե Խութագուրին։
Նախագահին ներկայացվել են Ջավախքում 2011-2012 թվականներին ծրագրված աշխատանքների հաշվետվությունը:
Ըստ վարչապետի` Ջավախքի հիդրոէլեկտրակայանը շահագործման է հանձնվելու 2013 թվականի վերջին։ ՀԷԿ-ի նախագծված հզորությունը 78 ՄՎտ է: